Բիչախչյաաա՜ն! Վահանն 90+4-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Պոգոն Շեցինին🎥
Լեհական Էկստրակլասայի 22-րդ տուրի շրջանակում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվոլիս 1:0 հաշվով հաղթեց «Ստալ Մելեցին»։
«Պոգոնի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Վահամ Բիչախչյանը, ով փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին։
Երբ թվում էր` հանդիպումը կավարտվի 0:0 հաշվով, 90+4-րդ րոպեին հայազգի կիսապաշտպանը հեռահար հարվածով գրացեց մրցակցի դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին։
Հավելենք, որ Վահան Բիչախչյանը Էկստրակլասայի շրջանակում անցկացրած 3 խաղում դարձել է նույնքան գոլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Պոգոնը» վաստակեց 46 միավորվ` գլխավորելով «Էկստրակլասայի» մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան