Բիչախչյա՜ն! Վահանն առաջին պաշտոնական խաղում գոլի հեղինակ դարձավ Պոգոնի կազմում🎥
Լեհական Էկստրակլասայի 20-րդ տուրի շրջանակում «Պոգոն Շեցինը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Պյաստ Գլիվիցեի» դեմ խաղում։
Հանդիպման 76-րդ րոպեին հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ թիմի նորեկ Վահան Բիչախչյանը, ով 83-րդ րոպեին պաշտոնական խաղերում խփեց իր առաջին գոլը «Պոգոնի» կազմում` հաշիվը դարձնելով 2:0։
Այս հաղթանակից «Պոգոնը» վաստակեց 40 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Պյաստ Գլիվիցեն», 23 միավորով, 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Հայաստանի-հավաքական, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան