Բիլբաո և Սան Սեբաստիան. քաղաքներ, որոնք ապրում են ֆուտբոլով և մշակույթով
Արդյունաբերական Բիլբաոն և ազնվական Սան Սեբաստիանը, գտնվելով 100 կմ հեռավորության վրա, վերջին հարյուրամյակի իրենց պատմական մրցակցությունը տանում են նաև դեպի ֆուտբոլային մարզադաշտ, ինչի մասին գիտի բասկյան քաղաքների յուրաքանչյուր այցելու։
Անկախ այն բանից, թե տվյալ օրը ֆուտբոլային հանդիպում կա, թե`ոչ, ֆուտբոլը միշտ ներկա է Սան Սեբաստիանի և Բիլբաոյի փողոցներում` ապահովելով հիանալի փորձություն նրանց համար, ովքեր պատրաստվում են քայլել ու բացահայտել այդ քաղաքների գաղտնիքները։
1. Էքսկուրսիաներ՝ մարզադաշտերի թանգարաններում
«Ատլետիկի» նոր ոճային մարզադաշտով շրջայցը ներառում է այցելություն թանգարան, որտեղ ցուցադրվում են ակումբի նվաճած գավաթների ցուցանմուշները, ինչպես նաև մամուլի ասուլիսների սրահ, հանդերձարան և բուն մարզադաշտ մուտք գործելու իրավունք։
«Ռեալե Արենա» մարզադաշտը, որը մինչև 2018/19 մրցաշրջանը կոչվում էր «Անոետա», ունի «Real100» թանգարանը, որը նրեկայացնում է «Ռեալ Սոսիեդադի» պատմության առաջին հարյուրամյակի ամենակարևոր իրադարձությունները։
Բացի դրանից, այցելուները կարող են գնալ նաև հանդերձարաններ ու մամուլի ասուլիսների սրահ։ «Ռեալե Արենա» մարզադաշտի VIP-սրահում տեղի են ունենում տարբեր կոնֆերանսներ ու կորպորատիվ հանդիպումներ։
2. Բիլբաոյի հին քաղաքը
Բիլբաոն, որը նախկինում եղել է ծանր արդյունաբերական քաղաք, այժմ առավել հայտնի է իր ժամանակակից կոսմոպոլիտ մտածելակերպով, ուրույն դիզայնով ու մշակույթով։
Բիլբաոյի հին քաղաքի այցելուները, ովքեր սիրում են գնալ տարբեր բարեր կամ ռեստորաններ, միանշանակ, կգտնեն «Ատլետիկին» նվիրված հուշանվերներ, այդ թվում` նաև շարֆեր ու մարզաշապիկներ։
Նեղ փողոցների լաբիրինթոսին նայող բլրի վրա վեր է խոյանում Բեգոնիայի բազիլիկան՝ քաղաքի հովանավոր Բեգոնյա Կույսի տունը, որը յուրաքանչյուր մրցաշրջանի մեկնարկից առաջ ուխտատեղի է դառնում «Ատլետիկի» ֆուտբոլիստների ու աշխատակիցների համար։
Քիչ հեռու գտնվում է Գրան Վիան, որի 8-րդ հասցեում գտնվող Գարսիա սրճարանում 1901 թ. ապրիլի 5-ին տեղի է ունեցել «Ատլետիկ Բիլբաոյի» բացման հանդիսավոր արարողությունը։
Եթե վերոնշյալ սրճարանից մի քանի րոպե քայլեք ոտքով, կհասնենք Մասարեդո Սումարկալեա 23, որտեղ գտնվում է նեոբասկյան ոճով կառուցված Իբայգանե պալատը։ Հենց այդտեղ էլ տեղակայված է «Ատլետիկի» գլխավոր գրասենյակը։
3. Սան Սեբաստիանի պատմական կենտրոնը
Սան Սեբաստիանի հոյակապ աշխարհագրական դիրքն ու մշակույթը 19-20-րդ դդ. գրավել է Իսպանիայի իշխանական և ազնվական տոհմերի ներկայացուցիչներին։ Նրանց թվում է եղել նաև Ալֆոնս XIII թագավորը, ով ֆուտբոլի մեծ երկրպագու էր, ում թագավորական նշանը մինչ օրս էլ պատկերված է «Ռեալ Սոսիեդադի» կրծքանշանին։
Քաղաքի պատմական կենտրոնը մինչ օրս լեցուն է կյանքով` «Pintxo» բարով և «Լա Ռեալի» կապույտ և սպիտակ գույներով։
Սան Սեբաստիանի ճաշակով կառուցված Գիպուզկոա հրապարակն այն կենտրոնն է, որտեղ txuri-urdin-ի երկրպագուները հավաքվում են նշելու թիմի մեծ հաջողությունները, իսկ Նեստոր բարում, որը գտնվում է Արանդեգի Կալեա 11 հասեցում, կգտնեք ֆուտբոլային տարբեր հուշանվերներ, ինչպես նաև կարող եք համտեսել հանրահայտ տորտիլյայով ձվածեղը։
Մոտակա Լա Կոնչա լողափը նույնպես ֆուտբոլային պատմություն ունի, որի մոնումենտալ Peine del Viento (խմբ.` «Քամու սանր») քանդակների հավաքածուն տեղացի նկարիչ Էդուարդո Չիլիդայի աշխատանքն է, ով երիտասարդ ժամանակ եղել է «Ռեալ Սոսիեդադի» դարպասապահը։
4. Ներվիոն և Ուրումեա գետերը
Երբ «Ատլետիկը» որևէ տիտղոս է նվաճում, ակումբը Գաբարա բացօթյա երկաթե նավով տոնախմբություն է կազմակերպում Ներվիոն գետի վրա, որպեսզի ֆուտբոլիստները երկրպագուներից ստանան շնորհավորանքներ։
Գաբարայի ճանապարհին հետևող երկրպագուներն այսօր տեսնում են Ներվիոնի հայտնի 13 կամուրջները, ներառյալ 45 մ և 160 մ երկարություն ունեցողները, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Պուենտե դե Վիզկայան։
Երկրպագուներն անցնում են նաև 1892 թ. կառուցված Ուդելեչայի քաղաքապետարանի շենքի և Գուգենհայմի Ֆրանկ Գերիի Ժամանակակից արվեստի թանգարանի կողքով, որը բացվել է 1997 թվականին։
Այնուհետև կհանդիպեք պատմական հուշատախտակով հայտնի «Կամպ դե լոս Ինգլեսեսը» (խմբ.` «Անգլիացիների դաշտը»), որտեղ բրիտանացի նավաշինարարներն առաջին ֆուտբոլային հանդիպումն են անցկացրել Բիլբաոյում։
Սան Սեբաստիանի Ուրումեա գետը նույնպես իր դերն ունի քաղաքի ֆուտբոլային պատմությունում, քանի որ հենց գետի երկայնքով գտնվում է «Ատոչա» մարզադաշտը, որտեղ «Ռեալ Սոսիեդադը» 1913-1993 թթ. անցկացրել է տնային հանդիպումները։
5. Բասկյան թաղամասերը
Բիլբաոյի և Սան Սեբաստիանի այցելուները կարող են նաև ցանկանալ ուսումնասիրել Բասկերի երկիրը՝ օգտագործելով Լա Լիգան որպես ճանապարհային քարտեզ: Բիլբաոյից ընդամենը 12 կմ հեռավորության վրա գտնվում է Լեզամա քաղաքը, որտեղ հանգրվանել է «Ատլետիկի» ակադեմիան։
Նմանատիպ ակադեմիա ունի նաև «Ռեալ Սոսիեդադը», որը գտնվում է Սուբյետե քաղաքում։ Այն մի քանի րոպեի հեռավորության վրա է Սան Սեբաստիանից։
Կարելի է ասել, որ Լեզաման ե Սուբյետեն գյուղաքաղաքներ են, որոնց այցելությունները թույլ է տույլ է տալիս ավելի լավ պատկերացում կազմել ակումբների պատմության և տեղացիների համար դրանց նշանակության մասին։
«Ատլետիկի» գերբի վրա պատկերված է հանրահայտ Գերնիկայի ծառը, որը հսկայական խորհրդանշական դեր է խաղացել բասկերի պատմության և մշակույթի մեջ ու գտնվում է Բիլբաոյի և Սան Սեբաստիանի միջև:
Ափամերձ ճանապարհի երկայնքով գտնվում է Լա Զուրիոլա լողափը, որը պարզապես դրախտային վայր է սերֆինգի սիրահարների համար, որոնց թվում է նաև «Ատլետիկի» լեգենդար գոլահար Արից Ադուրիսը։
# Ատլետիկ Բիլբաո, Բասկյան դերբի, Լա լիգա, լալիգա, Ռեալ Սոսիեդադ