Բեքհեմը` Մեսսիի մասին. «Սա մեր նվերն է Ամերիկային և ՄԼՍ-ին»
Ամերիկյան ՄԼՍ-ը «Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը խոսել է Լեո Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին.
«Մինչ օրս դժվար է հավատալ, երբ ինչ-որ մեկն ինձ ասում է, որ Լեո Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիի» կազմում։
Ես, որպես ակումբի սեփականատեր, անչափ հպարտ եմ, որ մեր կազմում հանդես է գալիս նման ֆուտբոլիստ, ով լավագույնն է աշխարհում։
Մենք բոլորս գիտենք, որ այս տրանսֆերը մեր նվերն է Ամերիկային և ՄԼՍ-ին, քանի որ այնպիսի ֆուտբոլիստն, ինչպիսին Մեսսին է, փոխում է ողջ խաղի փիլիսոփայությունը։ Նա նաև ոգեշնչում է նոր սերդնի ֆուտբոլիստներին, և հենց դրա համար էլ մենք ցանկանում էինք Մեսսիին հրավիրել այստեղ։
Իհարկե, մենք ցանկանում ենք տիտղոսներ նվաճել և լինել առաջնության լավագույն ակումբը, սակայն Մեսսիի հետ պայմանագիր կնքելու պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկություն ունենք ոգեշնչել Ամերիկայի հաջորդ սերունդներին, որպեսզի երիտասարդները զբաղվեն ֆուտբոլով»,- մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ Լեո Մեսսին 2023 թ. հուլիսին է տեղափոխվել «Ինտեր Մայամի», որի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դևիդ Բեքհեմ, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի, ՄԼՍ