Բետիսը համառ պայքարում հաղթեց Ռեալ Սոսիեդադին` ներխուժելով լավագույն քառյակ 🎥
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Սան Սեբաստիանի «Ռեալե Արենա» մարզադաշտում, որտեղ «Ռեալ Սոսիեդադը» մրցեց «Բետիսի» դեմ։
Բավական համառ ու լարված պայքար ծավալվեց, որի ընթացքում հյուրերին հաջողվեց խաղավերջում հաղթանակ կորզել. 86-րդ ու 90+3-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Խուան Կրուսն ու Բորխա Իգլեսիասը։
Նշենք, որ Իգլեսիասը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփած գոլերի քանակը հասցրեց 8-ի և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` զիջելով միայն «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին, ով մրցակիցների դարպասը գրավել է 13 անգամ։
Այսպիսով, «Բետիսը» հաղթեց 2:0 հաշվով, վաստակեց 23 միավոր և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Ատլետիկ Բիլբաոյին» և «Ռեալ Սոսիեդադին»` բարձրանալով 4-րդ հորիզոնական։
«Սոսիեդադը» մնաց 22 միավորով` նահանջելով 5-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բետիս, Բորխա Վալերո, Լա-լիգա, Խուան Կրուս, Ռեալ-Սոսիեդադ