Բետիսը կվարձակալի Բարսելոնայի կիսապաշտպանին
Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, «Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլոս Ալենյան վարձակալական հիմունքներով կարիերան կշարունակի «Բետիսում»։
Ըստ աղբյուրի՝ վարձակալությունը նախատեսված է լինելու 6 ամսվով, իսկ անդալուսական ակումբը հետագայում խաղացաղին գնելու իրավունք չի ունենալու։
Կատալոնական ակումբի ղեկավարությունը ցանկանում է, որ կիսապաշտպանը խաղային պրակտիկա ձեռք բերի և վերադառնա ակումբ։ Նշենք, որ 21-ամյա կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում դաշտ է դուրս եկել ընդամենը 5 անգամ։
# Բարսելոնա, Բետիս, Կառլոս Ալենյա