Ֆոսթեր․ «Դիեգո Կոստան փոքրիկ կեղտոտ առնետ է»
Չեմպիոնշիփը ներկայացնող «Վոթֆորդի» դարպասապահ Բեն Ֆոսթերը Youtube-ի իր ալիքում բլոգ է վարում՝ տարբեր թեմաներով հաճախ տեղադրելով տեսանյութեր։
37-ամյա դարպասպահը վերջերս հրապարակած տեսանյութում պատմել է այն ֆուտբոլիստների մասին, որոնց դեմ խաղալը նրան ամենաքիչն է դուր գալիս․
«Դիեգո Կոստա․ նա, պարզապես, փոքրիկ կեղտոտ առնետ է։ Նա մշտապես մռնչում է, փորձում է քերծվածքներ հասցնել՝ որևէ վայրկյան հանգիստ չտալով։
Լուիս Սուարեսը նույնպես որոշակիորեն նման է Կոստային։ Նրա դեմ խաղալը մղձավանջ էր, քանի որ Սուարեսն անում էր այն, ինչ ցանկանում էր։
Սակայն, նրանք իսկական հաղթողներ են․ ես սիրում եմ նմանատիպ ֆուտբոլիստների, և այդպիսի խաղացողներ թիմերին պետք են։ Նրանք հրեշներ են»,- նշել է Ֆոսթերը։
Հավելենք, որ Բեն Ֆոսթերը Պրեմիեր լիգայի շրջանակում հանդես գալու հարուստ փորձ ունի։ Նա տարբեր ակումբների կազմում ԱՊԼ-ի շրջանակում անցկացրել է 364 խաղ՝ 90 անգամ դարպասը պահելով անառիկ։
Հիշեցնենք, որ 2014-2018 թթ․ նա հանդես է եկել «Չելսիի», իսկ Լուիս Սուարեսը 2011-2014 թթ․՝ «Լիվերպուլի» կազմում։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բեն Ֆոսթեր, Դիեգո Կոստա, Լիվերպուլ, Լուիս-Սուարես, Չելսի, Վոթֆորդ