Պավար. Ուզում եմ ամեն ինչ նվաճել, դրա համար էլ տեղափոխվել եմ Բավարիա
«Բավարիայի» նորեկ Բենժամեն Պավարը մեկնաբանել է մյունխենյան ակումբ տեղափոխությունը:
«Ես ծարավ եմ հաղթանակների, ցանկանում եմ մրցանակներ նվաճել: Ֆրանսիայի հավաքականում ես սովորել եմ, որ մենք պետք է միշտ հաղթենք:
Ուզում եմ ամեն ինչ նվաճել: Այնպես, ինչպես «Բավարիան», իմ առաջ մեծ նպատակներ է դրված. դրա համար տեղափոխվեցի այստեղ: «Բավարիան» ամենալավ ակումբն է ինձ համար»,- Պավարի խոսքերն է մեջբերում մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
# Բավարիա, Բենժամեն-Պավար