Բենզեմա. «Ռոնալդուի հեռանալը մոտիվացրեց ինձ դաշտում անել ավելին»
Կարիմ Բենզեման «Ոսկե գնդակն» ստանալուց հետո խոսել է, թե ինչպես է իր կարիերայի վրա ազդել Կրիշտիանու Ռոնալդուի` «Ռեալից» հեռանալը.
«Ինձ համար մեծ պատիվ էր նրա հետ խաղալը։ Նա գիշատիչ է։
Երբ Ռոնալդուն հեռացավ, ես ավելին անելու ցանկություն ունեի։
Նրա հեռանալն ինձ մոտիվացրեց դաշտում անել ավելին»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման ու Կրիշտիանու Ռոնալդուն «արքայական» ակումբի կազմում միասին հանդես են եկել 2009-2018 թթ.։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Կարիմ-Բենզեմա, Կրիշտիանու-Ռոնալդու, Ոսկե-գնդակ, Ռեալ Մադրիդ