Բենզեման Չեմպիոնների լիգայում խփեց Ռեալի 1000-րդ գոլը🎥

Բենզեման Չեմպիոնների լիգայում խփեց Ռեալի 1000-րդ գոլը🎥

03/11/2021 - 22:25

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ մրցում է Դոնեցկի «Շախտյորի» դեմ։

Հանդիպման 14-րդ րոպեին մադրիդյան ակումբի կազմից աչքի ընկավ Կարիմ Բենզեման` բացելով հաշիվը։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, ֆրանսիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփել է «Ռեալի» 1000-րդ գոլը։

«Արքայական» ակումբն առաջինն է, որը նման ցուցանիշ է գրանցում «ականջիկի» շրջանակում։

Նշենք, որ այդ ցուցանիշով «Ռեալին» հաջորդում է «Բավարիան», որը խփել է 759 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022