Բենզեմա. Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում
«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով հեթ-տրիկի հեղինակ դարձվ Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ խաղում, հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ ակումբից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալ» տեղափոխվելուն մոտ է «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչը:
«Ես մտադիր եմ մնալ Ռեալում: Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում:»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում Marca-ն:
31-ամյա ֆրանսիացու մադրիդյան ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի ամռանը: