Պաշտոնական․ Բենզեման վերադարձավ Ֆրանսիայի հավաքական
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացի պաշտոնական կայքում հրապարակվել են այն 26 ֆուտբոլիստների անունները, ովքեր ընդգրկված են լինելու Եվրո-2020-ի հայտացուցակում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը գրեթե 6 տարվա դադարից հետո կրկին հավաքական է հրավիրել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային։
Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը հավաքական չէր հրավիրվում 2015 թ․ հոկտեմբերից ի վեր հավաքականում իր խաղընկեր Մաթյո Վալբուենայի հետ ունեցած սկանդալային միջադեպից հետո։ Բենզեման Վալբուենային սպառնացել էր, որ կհրապարակի նրա մասնակցությամբ սեռական բնույթի ինչ-որ տեսանյութ։
Հավելենք, որ մինչ այս պահը Բենզեման Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրել է 81 հանդիպում՝ դառնալով 27 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դիդիե Դեշամ, ԵՎՐՈ-2020, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ, Ֆրանսիայի հավաքական, Ֆրանսիայի Ֆուտբոլի Ֆեդերացիա