Բենզեման նշել է, թե ով է իր կուռքը
«Ռեալ Մադրիդի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման «Ոսկե գնդակն» ստանալուց հետո նշել է, թե ով իր կուռքը.
«Ռոնալդոն իմ կուռնք է։ Կարծում եմ` չկա նրա նման հարձակվող։ Անհնար է կրկնել այն, ինչ նա անում էր դաշտում։ Նա պատմություն էր կերտում։
Նա միակ հարձակվողն է, ում համար ես լուռ կնստեի պահեստայինների նստարանին։
Ռոնալդոն անհասանելի մակարդակի վրա է։ Ինչպես և Զիդան։
Ռոնալդուն ֆենոմեն է ոչ միայն իմ, այլև բոլոր հարձակվողների համար»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է As-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Զինեդին-Զիդան, Կարիմ-Բենզեմա, Ոսկե-գնդակ, Ռեալ Մադրիդ, Ռոնալդո