Բենզեման դարձել է Ռեալի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալ Մադրիդը» 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ։
Հանդիպման հերոս դարձավ «արքայական» ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման, ով 3 գնդակ ուղարկեց փարիզյան ակումբի դարպասը` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։
Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» մամուլի ծառայությունը, 34-ամյա հարձակվողը «սերուցքայինների» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրել է 309-ի, ինչի շնորհիվ դարձել է ակումբի պատմության երրորդ լավագույն ռմբարկուն` շրջանցելով լեգենդար Ալֆրեդո դի Ստեֆանոյին։
Այժմ Բենզեման զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին (451 գոլ) և Ռաուլին (323)։
Հավելենք, որ ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 33 հանդիպում` դառնալով 30 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆրեդո դի Ստեֆանո, Կարիմ-Բենզեմա, Կրիշտիանու-Ռոնալդու, Չեմպիոնների-լիգա, Ռաուլ, Ռեալ Մադրիդ