Բեյլը ցանկանում է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Ռեալի կազմում և ավարտել կարիերան
Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը, ով ընթացիկ մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Տոտենհեմի» կազմում, դիտարկում է հաջորդ մրցաշրջանից հետո ավարտել ֆուտբոլիստի կարիերան։
Ըստ AS պարբերականի տեղեկության՝ Բեյլը մտադիր է հնարավորինս լավ հանդեց գալ Եվրա 2020-ի շրջանակու, Ուելսի հավաքականի կազմում, ինչից հետո «Տոտենհեմից» վերադառնալ «Ռեալ», անցկացնել պայմանագրով նախատեսված ևս մեկ մրցաշրջանը և հետանալ ֆուտբոլից։
Հաղորդվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստն այժմ ամբողջությամբ կենտրոնացած է Եվրոպայի առաջնության վրա, որի շրջանակում պատրաստվում է հանդես գալ լավագույն կերպով։
Հավելենք, ուելսի վինգերի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում 2022 թ․ հունիսի 30-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 14 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գարեթ-Բեյլ, ԵՎՐՈ-2020, Ուելսի հավաքական, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ