Բելինգհեմ. «Ռեալի մարզաշապիկը կարծես սուպերհերոսի կոստյում լինի»
Ջուդ Բելինգհեմը L’Equipe-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո ստացած առաջին տպավորությունների մասին։
– Երբ առաջին անգամ մտաք «Ռեալի» հանդերձարան, տեսաք Մոդրիչին, Կրոսին, Կուրտուային, ի՞նչ զգացիք:
– Ես մի փոքր նյարդայնանում էի։ Աստղերը երբեք ինձ վրա տպավորություն չեն թողել, սակայն երբ ժամանում ես այստեղ և տեսնում ես, թե ինչ նվաճումների են հասել նրանք. դժվար է չասել. «Վաու, սա ֆուտբոլի գագաթնակետն է»։
Առաջին մի քանի շաբաթվա ընթացքում ճաշելիս ես նստում է Տոնի Կրոսի կողքին և ինքս ինձ հարց էի տալիս. «Գո՞ւցե նա ոսկի է ուտում»։
Սակայն, հետագայում հասկանում ես, որ նրանք նորմալ տղաներ են, ովքեր օգնում են քեզ լավ զգալ։ Նրանք շատ համեստ են։
Սա մեծ դաս է ինձ համար։ Անկախ այն հանգամանքից, թե որքան հաջողակ ես, ինչ նվաճումների ես հասել, միևնույն է, կարող ես լինել լավ մարդ, ինչպես այս տղաներն են։
– Իսկ ի՞նչ զգացիք, երբ առաջին անգամ հագաք սպիտակ մարզաշապիկը և դուրս եկաք «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ:
– Դա անհնար է նկարագրել։ Դա երազանք էր, որն իրականություն դարձավ։ Այս մարզաշապիկն այնքան հայտնի է։ «Ռեալի» մարզաշապիկը կարծես սուպերհերոսի կոստյում լինի։ Այն մեծ արտոնություն է, պատիվ։
Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգհեմը 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է 103 մլն եվրոյի դիմաց «Բորուսիա Դորտմունդից» տեղափոխվել «Ռեալ Մադրիդ», որի կազմում անցկացրած անցկացրած 13 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ջուդ Բելինգհեմ, Ռեալ Մադրիդ