Բելգիան լուրջ կորուստով է մոտենում Ռուսաստանի դեմ խաղին
Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն նշել է, որ բաց է թողնելու Եվրո-2020-ի մեկնարկային հանդիպումը, որի շրջանակում «կարմիր սատանաները» հունիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կմրցեն Ռուսաստանի ընտրանու դեմ։
«Հուսով եմ` կկարողանամ մասնակցել երկրորդ խաղին։ Ես դեռևս մի փոքր ցավեր ունեմ, սակայն նախորդ օրերի համեմատ ինձ այժմ ավելի լավ եմ զգում։
Ժամանակ առ ժամանակ պետք է արևապաշտպան ակնոց կրեմ, որը, սակայն միշտ չէ, որ հնարավոր է»,- նշել է 29-ամյա կիսապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Niuwsbald-ը։
Հիշեցնենք, որ Կևին դե Բրոյնեն վնասվածք է ստացել մայիսի 29-ին կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում («Մանչեսթեր Սիթի 0:1 «Չելսի») «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ բախման հետևանքով, ինչից հետո նրա մոտ ախտորոշվել էր քթոսկրի և աջ աչքի ակնակապիճի կոտրվածք։
# Անտոնիո Ռյուդիգեր, Բելգիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռուսաստանի հավաքական