Բարսեղյանն առաջին գոլն է խփել Սլովանի կազմում🎥
Սլովակիայի Ֆորտունա Լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Սլովան Բրատիսլավան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Սերեդին»` տանելով կամային հաղթանակ։
«Սլովանի» կազմից 54-րդ րոպեին աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը` հաշիվը դարձնելով 2:1։
Նշենք, որ հայազգի ֆուտբոլիստը պաշտոնական խաղերում «Սլովանի» կազմում խփեց իր առաջին գոլը։
Հավելենք, որ Բրատիսլավան ներկայացնող ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 60 միավոր և վստահորեն գլխավորում է Ֆորտունա Լիգայի մրցաշարային աղյուսակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Սլովան-Բրատիսլավա, Տիգրան-Բարսեղյան, Ֆորտունա լիգա