Բարսեղյանը ծանր վնասվածք է ստացել և տևական ժամանակով շարքից դուրս մնացել

Բարսեղյանը ծանր վնասվածք է ստացել և տևական ժամանակով շարքից դուրս մնացել

15/12/2024 - 12:39

Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը Սլովակիայի Nike Liga-ի 18-րդ տուրի «Դունայսկա Ստրեդայի» դեմ խաղից (2:1) հետո հաստատել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը ծանր վնավսածք է ստացել։

«Կազմում ստիպված էի մի շարք փոփոխություններ կատարել։ Տիգրան Բարսեղյանը մկան է կտրել և կբացակայի 4-6 շաբաթով»,- 60-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Սլովակիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ 31-ամյա Բարսեղյանը վնասվածքն ստացել է Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 6-րդ տուրի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ արտագնա խաղում (1:3)։ Այդ խաղում նա «Սլովանի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 35-րդ րոպեին։

Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 29 խաղում խփել է 17 գոլ, կատարել 6 ասիստ։

«Սլովանը» «Դունայսկա Ստրեդային» հաղթելուց հետո 44 միավորով շարունակում է գլխավորել Nike Liga-ի մրցաշարային աղյուսակը։ Մայրաքաղաքային ակումբը 2024 թ. վերջին հանդիպումն է անցկացրել և ձմեռային ընդմիջման գնացել։ «Սլովանի» հաջորդ պաշտոնական հանդիպումը կայանալու է 2025 թ. հունվարի 21-ին և Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 7-րդ տուրում մրցելու է «Շտուտգարտի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023