Բարսելոնան պատրաստվում է Ռեալի ձեռքից փախցնել Մբապեին
«Բարսելոնան» մտադիր է «Ռեալ Մադրիդի» հետ պայքարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու համար, ով հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա փարիզյան ակումբից։
Ինչպես տեղեկացնում է AS-ը` հղում կատարելով կատալոնական ակումբին մոտ կանգնած աղբյուրներին, «Բարսելոնան» պատրաստ է 90 մլն եվրո վճարել Մբապեին, եթե վերջինս պայմանագիր կնքի «բլաուգրանասի» հետ։
«Կապտանռնագույնները» կարծում են, որ «Ռեալը» ֆրանսիացի հարձակվողին պատրաստ է առաջարկել միայն 50 մլն եվրո։
Բացի դրանից, «Բարսելոնան» պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստին վճարել ավելի շատ աշխատավարձ, քան «արքայական» ակումբը։
«Ռեալը», ըստ էության, Մբապեին չի կարող առաջարկել 17 մլն եվրոյից ավելի աշխատավարձ, քանի որ ակումբում արդեն այդքան վաստակում է Գարեթ Բեյլը։
Դրան զուգահեռ, մադրիդյան ակումբն էլ համոզված է, որ Մբապեն հենց իր շարքերն է համալրելու և կմերժի ՊՍԺ-ի` պայմանագրի երկարաձգման նույնիսկ կարժամկետ բոլոր առաջարկները։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ ամռանը Կիլիան Մբապեն շատ մոտ էր «Պարի Սեն-Ժերմենից» «Ռեալ» տեղափոխությանը, սակայն փարիզյան ակումբը մերժեց «սերուցքայինների» բոլոր երեք առաջարկներն էլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ