Բարսելոնա – Բավարիա դիմակայությունը կրկին վճռորոշ է դարձել
Երեկ՝ օգոստոսի 23-ին, «Բավարիան» 1։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին՝ պատմության մեջ 6-րդ անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի գավաթը։
Մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակում մյունխենյանան ակումբը 8։2 հաշվով ջախջախեց «Բարսելոնային»։
Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն, սա արդեն չորրորդ դեպքն է, երբ «Բարսելոնա» – «Բավարիա» զույգի հաղթողը հետագայում նվաճում է բաղձալի գավաթը։
Այդպես է եկել 2009 թվականին, երբ «Բարսելոնան» քառորդ եզրափակչի շրջանակում հաղթեց մրցակցին (4։0, 1:1), 2013 թվականին «Բավարիան» կիսաեզրափակփչում գրանցեց հանրահայտ 7։0-ն (4։0, 3:0), իսկ 2015 թվականին կողմերը կրկին բախվեցին կիսաեզրափակչի շրջանակում։ Այդ անգամ ուժեղ գտնվեցին կատալոնացիները (3։0, 2։3):
# Բավարիա, Բարսելոնա, Չեմպիոնների-լիգա