«Բարսելոնա» – «Ատլետիկո» հանդիպման մրցավարը կարող է որակազրկվել 🎥
«Բարսելոնա» – «Ատլետիկո» հանդիպման մրցավարը կարող է որակազրկվել 🎥
09/04/2026 - 14:54

Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» (0:2) դիմակայության առաջին խաղը սպասարկած մրցավար Իշտվան Կովաչը կարող է որակազրկվել, հայտնում է The Touchline-ը` հղում անելով Mundo Deportivo-ին։

54-րդ րոպեին մադրիդյան գրանդի պաշտպան Մարկ Պուբիլը դարպասապահ Խուան Մուսոյի փոխանցումից հետո սեփական տուգանային հրապարակում գնդակը ձեռքով կասեցրել է` ազատ հարված իրացնելու և խաղն սկսելու համար։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները 11-մետրանոց են պահանջել, քանի որ Մուսոն փոխանցումով արդեն սկսել էր խաղը, և Պուբիլն իրավունք չուներ ձեռքով հպվելու գնդակին։

Այդուհանդերձ, Իշտվան Կովաչը չի արձագանքել կատալոնական ակումբի խաղացողների պահանջին։ Նրան VAR համակարգի մրցավարները նույնպես ոչինչ չեն հուշել, և խաղը շարունակվել է։

Հատկանշական է, որ եթե նշանակվեր 11-մետրանոց, Պուբիլը նաև երկրորդ դեղին քարտը կստանար` հեռացվելով դաշտից։

Ռումինացի մրցավարին այժմ լուրջ որակազրկում է սպառնում։ Նա մինչև մրցաշրջանի ավարտն այլևս որևէ եվրագավաթային հանդիպման նշանակում կարող է չստանալ։

Բացի դա, 41-ամյա մրցավարը միայն տեսակրկնապատկերը դիտելուց հետո է 44-րդ րոպեին կարմիր քարտ ցույց տվել վերջի հույսի խախտում թույլ տված «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսիին։ Կովաչը նրան սկզբում պատժել էր դեղին քարտով, սակայն փոխեց որոշումը։

ՈՒԵՖԱ-ն կուսումնասիրի և կքննի Կովաչի սխալները, ինչից հետո որոշում կկայացնի։

Իշտվան Կովաչը եվրոպական ֆուտբոլի ամենաանվանի մրցավարներից է։ Ռումինացին սպասարկել է բոլոր եվրագավաթային մրցաշարերի` Չեմպիոնների լիգայի (2025թ.), Եվրոպա լիգայի (2024թ.) ե Կոնֆերենցիանորի լիգայի (2023թ.) եզրափակիչները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026