Բարսելոնան 15 օր ունի նոր հարձակվող ձեռք բերելու համար
Լա Լիգայի ղեկավարությունը հատուկ թույլտվություն է տվել Բարսելոնային՝ գրանցելու նոր հարձակվող տրանսֆերային պատուհանից դուրս։ Այն բանից հետո, երբ Բարսելոնայի ղեկավարությունը դիմել է Լա Լիգայի ղեկավարությանը, դիմումին կցելով Ուսման Դեմբելեյի ստացած վերջին վնասվածքի մանրամասները և ապացուցելով, որ ֆրանսիացին չի կարողանա խաղալ մինչև խաղաշրջանի ավարտը, Լա Լիգայի բժշկական կոմիտեն որոշում է կայացրել թույլ տալ Բարսելոնային ձեռք բերել նոր հարձակվող։
Այս թույլտվությունը, սակայն երկու պայման ունի․ նախ ֆուտբոլիստը պետք է ներկայումս հանդես գա իսպանական թիմերից մեկում, կամ էլ պետք է լինի ազատ գործակալի կարգավիճակում։
El Mundo Deportivo-ի աղբյուրները հայտնում են, որ գլխավոր թեկնածուն Լեգանեսում հանդես եկող դանիացի Մարտին Բրեյթուեյթն է, որին և հավանություն է տվել Բարսելոնայի ղեկավարությունը։
# Բարսելոնա, Լա-լիգա, Ուսման, Ուսման-Դեմբելե