Բարսելոնան 10 ֆուտբոլիստներով վստահ հաղթանակ տարավ🎥
Մեկնարկել է իսպանական Լա լիգայի 4-րդ տուրը, որի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Սելտային»։
Կատալոնական ակումբը առաջին խաղակեսից հետո Անսու Ֆաթիի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 0։1 հաշվով, սակայն 42-րդ րոպեից սկսած հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար երկրորդ անգամ դեղին քարտով զգուշավել էր Կլեման Լանգլեն՝ հեռացվելով խաղադաշտիվ։
Նույնիսկ մեկ ֆուտբոլիստ պակաս ունենալու հանգամանքը չխանգարեց Ռոնալդ Կումանի թիմին երկրորդ խաղակեսում ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը և հաղթել խոշոր՝ 0։3 հաշվով։ Հանդիպման երկրորդ կեսում գոլի հեղինակ դարձավ Սերժի Ռոբերտոն, իսկ «Սելտայի» պաշտպան Լուկաս Օլասան գրավեց սեփական դարպասը։
Այսպիսով, «Բարսելոնան» անցկացրած երկու խաղերից հետո ունի 6 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Սելտան» անցկացրած 4 խաղից հետո վաստակել է 5 միավոր և 11-րդն է։
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Լա-լիգա, Լուկաս Օլասա, Սելտա, Սերժի Ռոբերտո