Բարսելոնան և Յուվենտուսը պատրաստվում են փոխանակում իրականացնել
Կատալոնական «Բարսելոնան» և Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ խորացնել պահեստայինների նստարանը։
Ըստ La Repubblica-ի՝ կողմերը բանակցում են փոխանակում իրականացնելու շուրջ։ Խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կհամալրի «ծեր սինյոռայի» կազմը, իսկ Ֆեդերիկո Բերնարդեսկին՝ «կատպանռնագույնների» շարքերը։
Երկու խաղացողներն էլ դեմ չեն այս փոխանակմանը, քանի որ կորցրել իրենց տեղը մեկնարկային կազմում։ Սակայն, այս փոխանակման հարցում շատ բան կախված է «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի կայացրած որոշումից։
# Բարսելոնա, Իվան Ռակիտիչ, Յուվենտուս, տրանսֆերներ, Ֆեդերիկո Բերնարդեսկի