Բարսելոնան փորձել է գնման իրավունքով վարձակալել Ամրաբատին, սակայն մերժում է ստացել
«Բարսելոնան» ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման օրը փորձում է ամրապնդել կիսապաշտպանության հենակետային գոտին։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը «Ֆիորենտինային» առաջարկել է գնման իրավունքով վարձակալել մարոկկացի կիսապաշտպան Սոֆիան Ամրաբատին։
«Բլաուգրանան» պատրաստ է եղել 3-4 մլն եվրոյի դիմաց վարձակալել 26-ամյա ֆուտբոլիստին, որի ավարտից հետո 40 միլիոնով գնել նրա տրանսֆերային իրավունքները, սակայն «մանուշակները» մերժել են այդ առաջարկը։
Cope-ն հայտնում է, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը քիչ հավանական է, որ «Բարսելոնան» գործարքի հարցում համաձայնության կհասնի «Ֆիորենտինայի» հետ, սակայն, բացառված էլ չէ, որ այն կկայանա։
Հատկանշական է, որ Ամրաբատը բաց է թողել «Ֆիորենտինայի»` հունվարի 31-ի մարզումը։
Նշենք, որ Սոֆիան Ամրաբատը Ֆլորենցիան ներկայացնող ակումբի շարքերը համալրել է 2020 թ. հունվարին, որի կազմում մինչ օրս անցկացրել է 83 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Սոֆիան Ամրաբատ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆիորենտինա