Բարսելոնան ցանկանում է հետ գնել իր սանին
«Բարսելոնան» մտադիր է գնել «Խետաֆեի» պաշտպան Մարկ Կուկուրելիային։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով Catalunya Radio-ին, «Բարսելոնան» ցանկանում է ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Խետաֆեն» մեկ ամիս առաջ որոշեց օգտվել խաղացողին գնելու իրավունք՝ 6 մլն եվրոյով նրան ձեռք բերելով հենց «Բարսելոնայից»։ Սակայն, «կապտանռնագույնները» 15 մլն եվրոյով նրան հետ գնելու իրավունք ունեն։
Եթե Կուկուրելիան վերադառնա «Բարսելոնա», ապա ակումբի ղեկավարությունը կվաճառի Խունիոր Ֆիրպոյին, ով իր խաղով այդպես էլ չգոհացրեց մարզչական շտաբին։
# Բարսելոնա, Խետաֆե, Խունիոր Ֆիրպո, Մարկ Կուկուրելիա, տրանսֆերներ