Բարսելոնան ստիպված կլինի երկար ճանապարհ կտրել՝ Սուպեր գավաթի հանդիպմանը մասնակցելու համար
Հունվարի 13-ին «Բարսելոնան» Իսպանիայի Սուպեր գավաթի 2021 թվականի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակում Կորդոբայի «Նուեվո Արկանխել» մարզադաշտում կմրցի «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը ստիպված կլինի երկար ճանապարհ կտրել՝ հանդիպմանը մասնակցելու համար։ «Բարսելոնան» նախ ինքնաթիռով կմեկնի Սևիլիա, որտեղից էլ ավտոբուսով կգնա Կորդոբա։ Բարսելոնայից Սևիլիա ինքնաթիռով թռիչքը մոտ 1։30 ժամ է տևում, քանի որ քաղաքներին բաժանում է 996 կմ (մեքենայով կտևի 10 ժամ)։
«Բարսայի» ներկայացուցիչները Սևիլիայից էլ ավտոբուսով կուղևորվեն Կորդոբա՝ ճանապարհին ծախսելով մոտ 2 ժամ․ երկու քաղաքները միմյանցից հեռու են 150 կմ։
2012 թվականին «Բարսելոնան» արդեն մեկ անգամ ունեցել է նման ճամփորդություն, երբ արտագնա հանդիպում պետք է անցկացներ «Կորդոբայի» դեմ։ Հատկապես իր դժգոհությունն էր հայտնել ակումբի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն․
«Սևիլիայում վայրէջք կատարելուց հետո էլ ավտոբուսով գնացինք դեպի Կորդոբա։ Կորդոբան, հավանաբար, Իսպանիայի միակ քաղաքն է, որտեղ չկա օդանավակայան»,- գրել էր իսպանացի պաշտպանը Twitter-ի իր օգտահաշվում։
# Բարսելոնա, Իսպանիայի սուպերգավաթ, Ռեալ-Սոսիեդադ