Բարսան փայլում է՝ ջախջախելով Ալավեսին🎥
Շարունակվում է իսպանական Լա լիգայի 23-րդ տուրը, որի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Ալավեսին»։
Հանդիպման հենց մեկնարկային րոպեներից, ինչպես և սպասվում էր, «կապտանռնագույնները» տիրեցին նախաձեռնությանը և սկսեցին մեկը մյուսի հետևից վտանգավոր գրոհներով սպառնալ մրցակցին դարպասի գրավումով, ինչ էլ շուտով տվեց իր պտուղները։
Առաջին խաղակեսում Ռոնալդ Կումանի սաներին հաջողվեց երկու գնդակի առավելություն ստանալ։ Նախ՝ 29-րդ րոպեին «Բարսային» առաջ մղեց Ֆրանսիսկո Տրինկաոն, ապա՝ 45+1-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Լեո Մեսսին։
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 57-րդ րոպեին, Լուիս Ռիոխայի ջանքերով հանդիպման հյուրերը մեկ գնդակ հետ բերեցին։
Չնայած բաց թողած գնդակին՝ կատալոնական ակումբն ակնհայտ առավելություն ուներ և 74-80-րդ րոպեների ընթացքում ևս երեք գնդակ ուղարկեց բասյկան ակումբի դարպասը։ Այդ ընթացքում գոլերի հեղինակներ դարձան Խունիոր Ֆիրպոն, Ֆրանսիսկո Տրինակոն և Լեո Մեսսին․ վերջիններս դարձան դուբլի հեղինակ։
Հանդիպման մնացած ժամանահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։
Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 5։1 հաշվով,վաստակեց 46 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 8 միավոր։ Մադրիդյան ակումբը, «կապտանռնագույնների» համեմատ, մեկ խաղ պակաս է անցկացրել։
«Ալավեսը» մնաց 22 միավորով և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալավես, Բարսելոնա, Լա լիգա, Լեո Մեսսի, Լուիս Ռիոխա, Խունիոր Ֆիրպո, Ռոնալդ Կուման, Սերխիո Բուսկետս, Ֆրանսիսկո Տրինկաո