Բարսելոնան  պատրաստ չէ վճարել Սևիլիայի պաշտպանի համար նախատեսված խոշոր հրաժարագինը

Բարսելոնան պատրաստ չէ վճարել Սևիլիայի պաշտպանի համար նախատեսված խոշոր հրաժարագինը

21/06/2022 - 12:31

«Բարսելոնան» մտադիր է ամրապնդել պաշտպանության կենտրոնը։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբն այդ դիրքի ամրապնդման համար դիտարկում է «Սևիլիայի» ֆուտբոլիստ Ժյուլ Կունդեի թեկնածությունը։

Ադյուհանդերձ, «բլաուգրանայի» համար այդ գործարքն իրագործելը շատ բարդ է լինելու, քանի որ անդալուսական ակումբը ֆրանսիացի պաշպանի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 60 մլն եվրո, սակայն «Բարսելոնան» պատրաստ չէ վճարել այդքան գումար։

Աղբյուրի փոխանցմամբ` «կապտանռնագույնները» ֆինանսական տեսանկյունից այնպիսի վիճակում են, որ չեն կարող նոր ֆուտբոլիստներ գնել։

Կատալոնական ակումբը ստիպված է հավասարակշռել տարեկան բյուջեն։ Այժմ «Բարսելոնան» 160 մլն եվրոյի կորուստ ունի։

Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ֆինանսական աղբյուրների մեծ մասն ուղղվելու են ակումբի պարտքի մարմանը, որը կազմում է 1.3 մլրդ եվրո։

Ստեղծված իրավիճակի վրա կարող է ազդել ևս երկու գործոն։

Առաջին` «Բարսելոնայի» տրանսֆերային գլխավոր նպատակը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին ձեռք բերելն է, իսկ այդ գործարքը կատալոնական ակումբի համար արժենալու է նվազագույնը 50 մլն եվրո, որի մեջ ներառված չի լինելու լեհ ֆուտբոլիստի աշխատավարձը։

Երկրորդ` «բլաուգրանան» պետք է այնպես անի, որպեսզի չխախտի ֆինանսական fair-play-ի հիմնական դրույթներին։

Բացի դրանից, Կունդեի` «Բարսելոնա» տեղափոխությանը խոչընդոտում է նաև այն հանգամանքը, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև մի շարք այլ գրանդ ակումբներ, իսկ «Սևիլիան» մտադիր է հնարավորինս արագ լուծել այդ խնդիրը, ինչը չի բխում «կապտանռնագույնների» շահերից, քանի որ «բլաուգրանան» չի ցանկանում շտապել այդ հարցում։

Նշվում է, որ ֆրանսիացի պաշտպանի ծառայություններով ամենաակտիվը հետաքրքրված է «Չելսին», որը դեռևս 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր փորձում գնել նրան։

Հավելենք, որ Ժյուլ Կունդեն «Սևիլիայի» շարքերը համալրել է 2019 թ. հուլիսին, որի կազմում անցկացրել է 133 հանդիպում` դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022