Բարսելոնան պատրաստ է 60 մլն եվրո վճարել` Բետիսի աստղին գնելու համար
«Բարսելոնան» պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ամրապնդել կազմը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Բետիսի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրի ծառայություններով։
Նշվում է, որ ֆրանսիացի կիսապաշտպանին «բլաուգրանայի» շարքերում է ցանկանում տեսնել ակումբի նախագահ Ժոան Լապորտան, ով Ֆեկիրի տաղանդի մեծ երկրպագու է։
Հատկանշական է, որ 28-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «Բարսելոնան» պատրաստ է վճարել 60 մլն եվրո։
Այդուհանդերձ, անդալուսական ակումբը չի պատրաստվում 80 մլն եվրոյից քիչ գումարով վաճառել իր աստղին։
«Բարսելոնայի» համար խոչընդոտ է նաև այն փաստը, որ Ֆեկիրը հունվարի 12-ին նոր պայմանագիր կնքեց «վարունգների» հետ` այն երկարաձգելով մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը «Բետիսի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 100 հանդիպում` դառնալով 19 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բետիս, Նաբիլ-Ֆեկիր, տրանսֆերներ