Բարսելոնան պատրաստ է ձեռք բերել Վոթֆորդի պաշտպանին
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «Վոթֆորդի» պաշտպան Պերվիս Էստուպինիանը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Օսասունայի» կազմում, հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի ղեկավարները պատրաստ են էկվադորցի ձախ պաշտպանի համար վճարել 10 մլն եվրո, իսկ այնուհետև նրան վարձավճարով տրամադրել այլ ակումբի։ 22-ամյա խաղացողի վարձակալությանը հավականում է «Վալյադոլիդը»։
Նշվում է, որ «Օսասունան» խաղացողին վարձակալել է մինչև 2021 թվականը և ակումբի ղեկավարությունը մտադիր չէ խաղացողի ծառայություններից հրաժարվել ժամանակից շուտ, սակայն խաղացողի վարձակալության պայմանագրում կա կետ, ըստ որի, «Վոթֆորդն» իրավունք ունի խաղացողին վերադարձնել ժամանակից շուտ։
# Բարսելոնա, Պերվիս Էստուպինիան, Վալյադոլիդ, Վոթֆորդ, Օսասունա