Բարսելոնան պայմանագիր է համաձայնեցրել Բետիսի ֆուտբոլիստի հետ
«Բետիսի» կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Բարսելոնա»։
30-ամյա ֆուտբոլիստի ու անդալուզյան ակումբի միջև պայմանագիրը լրանում է 2023 թ. հունիսի 30-ին, որը կողմերը չեն երկարաձգելու. Ռոդրիգեսը «Բետիսը» կլքի ազատ գործակալի կարգավիճակում։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ ստեղծված իրավիճակում արգենտինացի ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել «Բարսելոնան», որը «2+1» ձևաչափով պայմանագիր է համաձայնեցրել նրա։ Կողմերը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։
Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը «Բետիսում» հանդես է գալիս 2020 թ. հունվարից` 170 խաղում դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բետիս, Գվիդո Ռոդրիգես, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ