Բարսելոնան ու Տոտենհեմը հասել են համաձայնության
«Բարսելոնայի» պաշտպան Էմերսոն Ռոյալը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը. լոնդոնյան ակումբը 22-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի դիմաց վճարելու է 30 մլն եվրո` նրա հետ կնքելով 5 տարվա պայմանագիր։
Այդ գումարից 5 մլն եվրո էլ կստանա Էմերսոնի նախկին ակումբը` «Բետիսը»։
Երիտասարդ ֆուտբոլիստն օգոստոսի 31-ին բուժզննում կանցնի նոր ակումբի համար, կստորագրի պայմանագը և կդառնա «խցանների» ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, բրազիլացի աջ պաշտպանը դեռ 2019 թ. հունվարին էր համալրել «բլաուգրանասի» շարքերը, սակայն սկզբում վարձավճարով, այնուհետև մշտական հիմունքներով տեղափոխվեց «Բետիս»։
«Բարսելոնան» վերջերս 9 մլն եվրոյի դիմաց նրան հետ գնեց «Բետիսից» և կատալոնական ակումբի կազմում հասցրեց անցկացնել 3 պաշտոնական հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էմերսոն, Էմերսոն Ռոյալ, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո