Բարսելոնան ու Լևանդովսկին սկզբունքային համաձայնության են հասել
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատրաստ է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես հայտնի է, «Բավարիայի» ու լեհ հարձակվողի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, այդ պատճառով էլ Լևանդովսկին ցանկանում է արդեն գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբային գրանցումը։
Օրեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց, որ 33-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայի» կազմում։
Sportitalia-ն հայտնում է, որ Լևանդովսկին ու կատալոնական ակումբը հասել են սկզբունքային համաձայնության։ Այժմ «բլաուգրանան» տրանսֆերի հարցում պետք է բանակցի «Բավարիայի» հետ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևնադովսկին «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2014 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 366 հանդիպում` դառնալով 339 գոլի և 69 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ