Բարսելոնան շուտով կհայտարարի Այաքսի պաշտպանին ձեռք բերելու մասին
«Այաքսի» աջ պաշտպան Սերժինիո Դեստը շուտով կդառնա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնական ակումբը կարողացել է խաղացողի տրանսֆերի հարցում ոչ միայն հաղթող դուրս գալ «Բավարիայի» դեմ մրցապայքարում, այլև վերջնական համձայնության հասնել Ամստերդամը ներկայցնող ակումբի և խաղացողի գործակալների հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարքը միանշանակ միանանակ կայանալու է, «Բարսելոնան» խաղացողի դիմաց վճարելու է 22-23 մլն եվրո, իսկ ամերիկացի պաշտպանը նոր ակումբի հետ պայմանագիր է կնքելու մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
19-ամյա պաշտպանը մոտ օրերս կմեկնի Կատալոնիայի մայրաքաղաք և ավարտին կհասցնի իր տեղափոխությունը։
Այսպիսով, «Բարսելոնան» բավականին արագ փոխարինող գտավ Նելսոն Սեմեդուի համար, ով օրեր առաջ տեղափոխվեց «Վուլվերհեմպտոն»։
Հիշեցնենք, որ երիտասարդ պաշտպանի ծառայություններով երկար ժամանակ հետաքրքրվում էր «Բավարիան» և նույնիսկ խոսակցություններ կային, որ մյունխենյան ակումբը «4+1» տարբերակով պայմանագիր է համաձայնեցրել ֆուտբոլիստի հետ, սակայն Դեստը ցանկություն է հայտնել հանդես գալ հենց «Բարսելոնայում»։
# Այաքս, Բավարիա, Բարսելոնա, Սերժինիո Դեստ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո