Բարսելոնան, նոր պայմանագրի հարցում, համաձայնության է հասել Պեդրիի հետ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին շուտով նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերն արդեն համաձայնեցրել են նոր պայմանագրի բոլոր կետերը. Պեդրին կատալոնական ակումբում կշարունակի հանդես գալ մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հաղորդվում է, որ պայմանագիրը ներառելու է նաև հրաժարագնի կետ, որը կազմելու է 1 մլրդ եվրո։
Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը «բլաուգրանասի» շարքերը համալրել է 2019 թ. ամռանը և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 56 հանդիպուն` դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Պեդրի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո