Բարսելոնան մտադիր չէ հեռացնել Սետիենին
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն շտապ հանդիպում է ունեցել ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բարտոմեուն շարունակում է վստահել 61-ամյա մասնագետին՝ չնայած ակումբը զրկվեց Լա լիգայի չեմպիոնական տիտղոսից։
«Բարսելոնան» մտադիր չէ մինչև այս մրցաշրջանի վերջը հեռացնել Սետիենին զբաղեցրած պաշտոնից, ինչը նշանակում է, որ հենց Սետիենն է ակումբին ղեկավարելու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում կայանալիք «Նապոլիի» դեմ խաղում։
Իրավիճակը կարող է փոխվել, եթե ինքը՝ Սետիենն անձամբ ցանկանա հեռանալ ակումբից։
# Բարսելոնա, Լա-լիգա, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Կիկե Սետիեն, Նապոլի, Չեմպիոնների-լիգա