Բարսելոնան մոտենում է Չեմպիոնների լիգայի գոտուն🎥
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության հետնապահ «Ուեսկայի» դեմ։
Հանդիպման սկզբից «Բարսելոնայի» ֆուտբոլիստները տիրել էին նախաձեռնությանը, ինչն էլ նպաստեց, որ 27-րդ րոպեին հաշիվը բացվեց։ Մեսսին հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Ֆրենկի դե Յոնգին, իսկ հոլանդացի կիսապաշտպանն էլ մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը։
Ընդհանրապես, կատալոնական ակումբը հանդիպման ողջ ընթացքում ստեղծեց անթիվ-անհամար գոլային պահեր, միայն Լեո Մեսսին 5-6 անգամ կարող էր աչքի ընկնել, սակայն, պարզապես, Լեո Մեսսիի օրը չէր։ Չնայած այդքան ստեղծած գոլային պահերին՝ Դե Յոնգի խփած գնդակն այդպես էլ միակը մնաց խաղում։
Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 0։1 հաշվով, վաստակեց 28 միավոր, շրջանցեց «Սևիլիային» և բարձրացավ 5-րդ հորիզոնական։ «Կապտանռնագույնները» Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վիլյառեալին» զիջում են ընդամենը 1 միավոր և «դեղին սուզանավից» էլ մեկ հանդիպում պակաս են անցկացրել։ «Ուեսկան» էլ 12 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
# Բարսելոնա, Լա-լիգա, Ուեսկա, Ֆրենկի-դե-Յոնգ