Բարսելոնան մեծ դժվարությամբ կոտրեց 10 հոգով մնացած Օսասունայի դիմադրությունը 🎥
Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Օսասունայի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. «բալուգրանային» հաղթանակ պարգևեց 85-րդ րոպեին Ժորդի Ալբայի խփած միակ գոլը։
Նշենք, որ Պամպլոնայից ժամանած հյուրերը 27-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Խորխե Էրանդոն։
Այսպիսով, «Բարսելոնան» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 82 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Օսասունան», 44 միավորով, 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժորդի Ալբա, Լա-լիգա, Խավի, Օսասունա