Բարսելոնան, Ման․ Սիթին և Ինտերը եռակողմ տրանսֆեր են նախապատրաստում
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն, հնարավոր է, կարիերան շարունակի «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացի պաշտպանի տեղաոխությունը Մառախլապատ Ալբիոն կապված է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի «Բարսելոնա» հավանական տեղափոխության հետ։
Կատալոնական ակումբին հաջողվել է «Ինտերին» համոզել, որ արգենտինացի հարձակվողի տեղափոխության դիմաց չվճարի նրա պայմանագրում նշված գումարը, որը կազմում է 111 մլն եվրո։ Կողմերը պայմանավորվել են «խաղացող + գումար» սկզունքով։
Բացի դրանից՝ Սեմեդուն ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որից լուրջ առաջարկ է ստացել։ Այդ ամենից ելնելով՝ կողմերը եռակողմ տրանսֆեր են նախապատրաստում։ Նելսոն Սեմեդուն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի», Ժոաո Կանսելուն՝ «Ինտեր», իսկ միլանյան ակումբը կնվազեցնի Լաուտարո Մարտինեսի արժեքը։
# Բարսելոնա, Ժոաո Կանսելու, Ինտե, Լաուտարո Մարտինես, Մանչեսթեր-Սիթի, Նելսոն Սեմեդու, տրանսֆերներ