Բարսելոնան, հնարավոր է, հրաժարվի մրցաշրջանը շարունակելուց

Բարսելոնան, հնարավոր է, հրաժարվի մրցաշրջանը շարունակելուց

27/04/2020 - 15:01

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «Բարսելոնան», հնարավոր է, Լա լագիայի վերսկսումից հետո հրաժարվի մրցաշարին մասնակցել, եթե խաղացողների համար չապահովվի անհրաժեշտ սանիտարահիգենիկ պայմանները։

Ըստ աղբյուրի՝ այդ հարցը կատալանոկանակ ակումբի տնօրենների խորհուրդը առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կքննարկի հատուկ ժողովի ընթացքում։ Ակումբը չի ծրագրում վերադառնալ խաղադաշտ, քանի որ ակումբի ղեկավարությունը կասկածում է, որ Լա լիգային կհաջողվի հանդիպումների ընթացքում ապահովել խաղացողների առողջությունը։

Սակայն, ինչպես փոխանցում է աղբյուրը, մրցաշարից հրաժարվելը կարող է լուրջ ֆինանսական հարված հասցնել ակումբին, բայց ակումբի ներսում կարծում են, որ խաղացողների առողջությունն ավելի կարևոր է։

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասն իր հերթին հայտարարալ է, որ այն ակումբները, որոնք կհրաժարվեն խաղերին մասնակցելուց, նրանց անվան դիմաց տեխնիկական պարտություն կգրանցվի։

Հիշեցնենք, որ Լա լիգան կորոնավիրուսի համաճարակի պատճառով դեռևս անորոշ ժամանակ դադարեցված է։ Սպասվում է, որ այն կվերսկսվի հունիսի 6-ին։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023