Բարսելոնան հետևեց Ռեալի օրինակին🎥
Իսպանական Լա Լիգայի 6-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Խետաֆեին»՝ չկարոանալով օգտվել «Ռեալի» սայթաքումից»։ Դեռ ավելին՝ կատալոնական ակումբը նույնպես կրեց պարտություն։
Չնայած Ռոնալդ Կումանի թիմը խաղի ընթացքում գնդակին տիրում էր 73%, միևնույն է, «Խետաֆեն» ավելի շատ էր հարվածում և ավելի սուր էր գրոհում, ինչի արդյունքում էլ 56-րդ րոպեին մադրիդյան ակումբը վաստակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացեց Խայմե Մատան։
Ինչպես պարզվեց հետագայում, այդ գոլը Պեպե Բորդալասի սաներին պարգևեց հաղթանակ, քանի որ «կապտառնագույնները» չկարողացան փրկել խաղը։
Այսպիսով, «Խետաֆեն» անցկացրած 5 խաղից հետո վաստակեց 10 միավոր և միացավ մրցաշարային աղյուսակը գլխավորող «Ռեալին», «Կադիսին» և «Գրանադային», «Բարսելոնան» մնաց 7 միավորով և նահանջեց 9-րդ հորիզոնական․ «բլաուգրանասը» իր հիմնական մրցակցիների համեմատ 1-2 հանդիպում պակաս է անցկացրել։
# Բարսելոնա, Լա-լիգա, Խայմե Մատա, Խետաֆե, Պեպե Բորդալաս, Ռոնալդ Կուման