Բարսելոնան հետաքրքրված է Ժիրոնայի 5 ֆուտբոլիստների ծառայություններով
«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էականորեն ամրապնդել կազմը։
Ինչպես տեղեկացնում է Cronica Global-ը, «բլաուգրանայի» սպորտային տնօրեն Դեկուն հետևում է «Ժիրոնայի» միանգամից 5 ֆուտբոլիստների խաղին։
Աղբյուրի փոխանցմամբ` խոսքն Արտյոմ Դովբիկի, Սավիոյի, Ալիեշ Գարսիայի, Յանխել Էրերայի և Վիկտոր Ցիգանկովի մասին է։
Հատկանշական է, որ «Բարսելոնան» դիտարկում է նվազեցնել վերոնշյալ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները Էրիկ Գարսիայի և Պաբլո Տորեի միջոցով, ովքեր վարձավճարով հանդես են գալիս «Ժիրոնայի» կազմում։
Հավելենք, որ Արտյոմ Դովբիկը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է 14 գոլ և «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հետ գլխավորում է ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալիեշ Գարսիա, Արտյոմ Դովբիկ, Բարսելոնա, Դեկու, Ժիրոնա, Յանխել Էրերա, Սավիո, Վիկտոր Ցիգանկով, տրանսֆերներ