Պաշտոնական. Բարսելոնան հայտարարեց ևս մեկ ձեռքբերման մասին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան կարիերան շարունակելու է կատալոնական ակումբի կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։ 20-ամյա իսպանացի ֆուտբոլիստը նոր ակումբ կտեղափոխվի անվճար, քանի որ հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ։
Էրիկ Գարսիայի պայմանագրում կլինի հրաժարագնի կետ, ըստ որի, նրան գնել ցանկացող ակումբները պետք է վճարեն 400 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Գարսիան հենց «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2008 թ. սկսած, սակայն 2017 թ. ամռանը 1.7 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Մանչեսթերի Սիթի»։ Մանկունյական ակումբի կազմում երիտասարդ պաշտպանը բոլոր մրցաշարերի ընթացքում անցկացրել է 35 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էրիկ Գարսիա, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ