Բարսելոնան կփորձի գնման իրավունքով վարձակալել ՊՍԺ-ի կիսապաշտպաններից մեկին
«Բարսելոնան» փոխարինող է փնտրում ծանր վանսավածք ստացած Գավիի համար, ով շարքից դուրս է մնացել 7-9 ամսով։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «բլաուգրանան» մտադիր է գնման իրավունքով վարձակալել ՊՍԺ-ի կիսապաշտպաններից մեկին` Կարլոս Սոլերին կամ Ֆաբիան Ռուիսին։
Այդուհանդերձ, փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն երկու ֆուտբոլիստների հետ էլ հույսեր է կապում, այդ պատճառով չի պատրաստվում բաժանվել նրանցից որևէ մեկի հետ։
Նշենք, որ Կարլոս Սոլերն ընթացիկ մրցաշրջանում «Պարի Սեն-Ժերմենի» կազմում անցկացրել է 9 հանդիպում` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Ֆաբիան Ռուիսին, ապա 27-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել 13 անգամ` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գավի, Լուիս Էնրիկե, Կարլոս Սոլեր, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբիան Ռուիս