Բարսելոնան կապ է հաստատել Բելգիայի գլխավոր մարզչի հետ
«Բարսելոնայում», հնարավոր է, շուտով մարզչական փոփոխություն տեղի ունենա։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, կատալոնական ակումբը մտադիր է Ռոնալդ Կումանին հեռացնել զբաղեցրած պաշտոնից։
Աղբյուրի փոխանցմամբ` այդ ամենով պայմանավորված` կատալոնական ակումբը կապ է հաստատել Ռոբերտո Մարտինեսի հետ, ով գլխավորում է Բելգիայի հավաքականը։
Կողմերի միջև դեռևս պաշտոնական բանակցություններ չեն սկսվել, սակայն «Բարսելոնայի» ներկայացուցիչները նրան հարցրել են, թե ինչպես է վերաբերվում «բլաուգրանասը» գլխավորելու գաղափարին։
Ինքը` Մարտինեսը, հետաքրքրված է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելու գաղափարով, ինչի ասին արդեն տեղյակ է պահել Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը։
Հաղորդվում է, որ 48-ամյա մասնագետը ներկա պահին համարվում է «Բարսելոնան» գլխավորելու հիմնական թեկնածուն։
Իսպանացի մասնագետը, սակայն, չի ցանկանում Բելգիայի հավաքականից հեռանալ մինչև Ազգերի լիգայի հանդիպումները։ «Կարմիր սատանաները» հոկտեմբերի 7-ին մրցաշարի կիսաեզրափակիչի շրջանակում մրցելու են Ֆրանսիայի ընտրանու դեմ, իսկ հաղթանակի դեպքում ամսի 10-ին էլ եզրափակիչ հանդիպմանը կմասնակցեն։
Կատալոնական ակումբը Մարտինեսին ասել է, որ պատրաստ է սպասել մինչև Ազգերի լիգայի ավարտը ։
Հիշեցնենք` ավելի վաղ նշվում էր, որ «Բարսելոնան» դիտարկում է նաև Թիերի Անրիի տարբերակը, ով Բելգիայի հավաքականում Մարտինեսի օգնականն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Բարսելոնա, Բելգիայի հավաքական, Թիերի Անրի, Ռոբերտո Մարտինես, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ