Բարսելոնան լուրջ կորուստներով է մոտենում առաջիկա Էլ Կլասիկոյին
«Բարսելոնայի» հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ բաց կթողնեն առաջիկա հանգստյան օրերին «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք հանդիպումը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Էլ Կլասիկոն բաց կթողնեն Ռոնալդ Արաուխոն, Պեդրին ու Ուսման Դեմբելեն, ով ընթացիկ մրցաշրջանում, վնասվածքի պատճառով, դեռևս որևէ հանդիպման չի մասնակցել։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հուսով է եղել, որ վերոնշյալ ֆուտբոլիստներից գոնե մեկը պատրաստ կլինի կարևոր ստուգատեսին, սակայն նրանք դեռևս ապաքինվում են վնասվածքներից։
Հաղորդվում է, որ կատալոնական ակումբի բուժանձնակազմը չի ցանկանում ռիսկի դիմել տվյալ ֆուտբոլիստների առողջական վիճակի հարցում։
Հավելենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին` Երևանի ժամանակով 18:15-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Ուսման-Դեմբելե, Պեդրի, Ռեալ Մադրիդ, Ռոնալդ Արաուխո, Ռոնալդ Կուման