Բարսելոնան Գրիզմանին կներառի Նեյմարի գործարքում
«Բարսելոնան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վերադարձնել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։
Կորոնավիրուսի համաճարակի և մրցաշրջանի դադարեցման պաճտառով ակումբին ֆինանսական լուրջ հարված է սպասվում, այդ իսկ պատճառով ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստներին խնդրել է վերանայել իրենց պայմանագրերը՝ կրճատելով աշխատավարձերը։
«Կապտանռնագույնների» ղեկավարները զգուշանում են, որ եթե ակումբը որևէ խաղացողի ձեռք բերի 180 մլն եվրոյով, հնարավոր է, ֆուտբոլիստների և ղեկավարության հարաբերությունն էլ ավելի սրվեն, այդ իսկ պատճառով Նեյմարի տրանսֆերային գործարքում ակումբը մտադիր է ներառել Անտուան Գրիզմանին, ում ծառայություններից կատալոնացիներն անկախ ամեն ինչից ցանկանում են ազատվել։ Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը դժգոհ է խաղացողի ցուցադրած արդյունքներից։
Նշվում է նաև, որ Նեյմարը հստակ որոշել է, որ եկող ամռանը հեռանալու է Փարիզից։
# Անտուան-Գրիզման, Բարսելոնա, Նեյմար, տրանսֆերներ