Բարսելոնան առաջին անգամ կվաճառի «Կամպ Նոուի» անվան իրավունքը
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, կատալոնական ակումբն առաջին անգամ կվաճառի տնային հանդիպումների մարզադաշտի՝ «Կամպ Նոուի» անվան իրավունքը, և ողջ հասույթը կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամներին։
«Կամպ Նոու» մարզադաշտը բացվել է 1957 թվականին և մինչև այժմ երբևէ անվան հետ կապված փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Ակումբը հայտնում է, որ հաջորդ մրցաշրջանից սկսած մարզադաշտը կսկսի կոչվել հովանավորի անունով, իսկ ստացված հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակով, այդ թվում նաև կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այդ մասին Twitter-ի իր գրառման մեջ նշել է ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, «կապտանռնագույնները» ծրագրում են առաջիկա չորս տարում կառուցել նոր մարզադաշտ։ Մարզադաշտի իրավունքների վաճառքը նպատակ ունի նաև նոր մարզադաշտի կառուցման միջոցների հայթայթման տարբերակ։
Նշվում է նաև, որ նոր մարզադաշտը կտեղավորի 105 հազար հանդիսական։
# Բարսելոնա, Կամպ Նոու, կորոնավիրուս